Իսպանիայի Խաեն քաղաքում մեկնարկել է գաստրոնոմիական երրորդ փառատոնը՝ «Սմբուկի օրերը», որը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 28-ը:
Հունիսից նոյեմբեր ընկած հատվածում այդ բանջարեղենից 300 հազար տոննա է արտադրվում, 80%-ը՝ դրսի, մնացած 20% -ը՝ ներքին սպառման համար, փոխանցում է «Ռոսբալտը»:
Տվյալ բանջարեղենն աճեցնելը խրախուսելու համար էլ հնարվել է այս փառատոնը: Դրան կմասնակցեն 44 ռեստորաններ, որոնք այցելուներին սմբուկից պատրաստված տարբեր ուտեստներ եւ աղցաններ կառաջարկեն:
Կանցկացվեն նաեւ խոհարարական մրցույթներ, որոնց ժամանակ հյուրերը սմբուկից մի քանի ճաշատեսակ կպատրաստեն: Հաղթողը մեծ քանակությամբ տեղական նրբահամ խորտիկների կարժանանա:




























