«Ոսկու շուկայի» աշխատակիցներն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, աշխատանքի գալով հայտնաբերել են 4-5 կոտրված վաճառասեղան։ NEWS.am-ի թղթակցին շուկայի աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ դա նախազգուշացում էր իրենց համար, որ այսօր չմասնակցեն կառավարության առջեւ նախապես հայտարարված՝ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքի հզոր ակցիային։

«Ուզում են ասել, որ կարող են բոլորիս սեղանները ջարդել, եւ առանց աշխատանքի թողնել»,- ասաց շուկայի աշխատակիցը՝ նշելով, որ իր տեղեկություններով, սեպտեմբերի 23-ի բողոքի ակցիային մասնակցած բոլոր տոնովաճառների աշխատակիցներն էլ ճնշումների են ենթարկվել։

Շուկայի աշխատակիցները ակնհայտորեն ահաբեկված էին, նրանք խուսափույմ էին տեսախցիկից՝ ասելով, որ իրենք աշխատակից չեն։

Նշենք, որ այս պահին կառավարության առջեւ շարունակվում է օրենքի դեմ բղոքի ակցիան, որին մանսակցում են մայրաքաղաքի տոնավաճառների հարյուրավոր աշխատակիցներ։