Hyundai Motor Co ընկերության հազարավոր աշխատակիցներ գործադուլ են հայտարարել՝ բողոքելով 10 մլրդ դոլարով ընկերության նոր շտաբ-բնակարանի շինարարության համար որոշման դեմ, այն դեպքում, երբ աշխատավարձերը չեն բարձրացում, հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով՝ մոտ 47 հազար աշխատակից 12 ժամ ընդհանուր ժամանակով հինգշաբթի եւ ուրբաթ չի աշխատի: Մեքենաշինական ընկերությունում ընդհանուր առմամբ 60 հազար մարդ է աշխատում, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»:
Ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ Hyundai Motor-ի նոր շտաբ-բնակարանը տեղակայված է 79,342 քառ. մետրի վրա՝ Սեուլի կենտրոնական շրջանններից մեկում. գլխավոր մենեջերների կարծիքով, այս քայլը թույլ կտա բարձրացնել ընկերության ապրանքանիշի արժեքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ներդրողները նույնպես կտրուկ են արձագանքել ավտոմեքենաշինական ընկերության առաջարկությանը:




























