Վաշինգթոն նահանգի համալսարաններից մեկի ամերիկացի գիտնականները հետազոտություն են իրականցրել՝ ուսումնասիրելով արագ սննդի ազդեցությունը մարդու առողջության վրա: Պարզվում է, որ բարձր կալորիականությամբ սնունդը, այդ թվում՝ քաղցրավենիքը, ընդունակ են դեպրեսիայի անսպասելի նոպաներ առաջացնել:

Գիտնականները պնդում են, որ հրուշակեղենային արտադրանքը, համբուրգերները կարող են մարդու մոտ տրամադրության ժամանակավոր տատանումներ առաջացնել, ընդհուպ մինչեւ դեպրեսիա: Ոչ առողջ սնունդը խորացնում է ճնշվածությունը, ձանձրույթի զգացողությունը, մարդը չի կարողանում դրական հույզեր որսալ՝ ուշադրությունը շեղելու նպատակով:

Մասնագետները հստակեցնում են, որ նման սնունդը շղթայական ռեակցիա է առաջացնում՝ սկսած գլխուղեղից: «Արագ» կալորիաներն ազդում են բացասակայն զգայական հոգեվիճակի համար պատասխանատու  ուղեղային կենտրոնների վրա: