Պաշտոնական այցով Չեխիայի հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին այցելել է  Վիտկովի ազգային հուշահամալիր: Հայ խորհրդարանականները ծաղկեպսակ են դրել և հարգանքի տուրք մատուցել Անհայտ զինվորի հիշատակին:

Պսակադրման արարողությունից հետո ԱԺ փոխնախագահը գրառում է կատարել հուշահամալիրի պատվավոր հյուրերի գրքում. «Անթույլատրելի է այլատյացության, ֆաշիզմի, ռասիզմի ցանկացած դրսևորում: Մենք դատապարտում ենք նմանատիպ ոճրագործությունները և պետք է պայքարենք դրանց դեմ»: