А խումբ, 3-րդ տուր

22 հունիսի, Բլումֆոնտեյն, Ֆրի Սթեյթ ստադիոն

Մրցավար` Օսկար Ռուիս (Կոլումբիա)

Կումալո, 20 (0:1), Մֆելա, 37 (0:2), Մալուդա, 69 (1:2)

Ներքին խժդժություններն ու սկանդալները ի վերջո Ֆրանսիայի հավաքականին Հարավային Աֆրիկայի հետ խաղում հասցրեցին խայտառակ պարտության:
20-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից եւ Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Լյորիսի կոպիտ սխալից հետո Կումալոն բոլորից բարձր ցատկեց եւ առաջ մղեց Հարավային Աֆրիկային: 26-րդ րոպեին Գուրկուֆը օդային պայքարում արմունկով հարվածեց Սիբայայի դեմքին, մրցավարը դիտավորություն տեսավ եւ կարմիր քարտ ցույց տվեց ֆրանսիացուն:
37-րդ րոպեին հարավաֆրիկացիները բառացիորեն հրեցին գնդակը դարպասի մեջ: Ֆրանսիական պաշտպանության անհասկանալի սխալներից հետո Մֆելան կրկնապատկեց հաշիվը:
Եվ միայն 70-րդ րոպեին ֆրանսիացիները կարողացան խփել իրենց միակ գնդակն այս առաջնությունում: Ռիբերին ստանալով գնդակը տուգանային հրապարակում շրջանցեց դարպասապահին, փոխանցում կատարեց կենտրոն, որտեղից Մալուդան գրավեց դատարկ դարպասը:
Ավելին անել Ֆրանսիայի հավաքականը տասը ֆուտբոլիստներով չկարողացավ եւ դուրս մնաց պայքարից: Սակայան Հարավային Աֆրիկան եւս հրաժեշտ տվեց առաջնությանը: Գոլերի տարբերությամբ երկրորդ տեղը պահպանեց Մեքսիկան:

 

А խումբ Խ Հ
Ո
Պ
Գ
Մ
Ուրուգվայ 3 2 1 0 4-0 7
Մեքսիկա 3 1 1 1 3-2 4
ՀԱՀ 3 1 1 1 3-5 4
Ֆրանսիա 3 0 1 2 1-4 1