Չինաստանի Հուբեյ նահանգի Իչան բնակավայրում անցկացվել է հավերի գեղեցկության մրցույթ: Ժյուրին գնահատել է 7 մասնակիցներին՝ ըստ մարմնի համամասնությունների, թեւերի ամրության, քայլավածքի, «հատուկ տաղանդների», հաղորդում է Metro
Մրցույցի հաղթողը դարձել է Մեյ անունով հավը: Մրցույթին հավը հանդես է եկել չինական ազգային երաժշտության ներքո պարով: Հավի տերը՝ Հենգ Փենը հայտարարել է, որ իր հավը գեղեցկության էտալոն է, հաղորդում է Lenta.ru-ն:
Հաղթանակից հետո «գեցեցկուհուն» վաճառել են աճուրդում՝ մոտ 800 դոլարով, իսկ ստացված միջոցներն ուղղվել են բարեգործությանը:




























