Պետդուման վավերացրել է Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների կողմից մայիսին ստորագրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը:
Վավերացմանը «կողմ» են քվեարկել 441 պատգամավոր, մեկ ձեռնպահ եւ ոչ մի «դեմ»:
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի՝ Մաքսային միությունից ու Միասնական տնտեսական տարածքից հետո ինտեգրման հաջորդ փուլին անցնելու մասին պայմանավորվածությունը արձանագրող հիմնարար փաստաթուղթ է, ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում: Այսպիսով, ավարտին է մոտենում ԱՊՀ տարածքում 170 մլն մարդ ընդգրկող խոշորագույն ընդհանուր շուկայի ձեւավորումը, որը կդառնա տնտեսական զարգացման նոր, հզոր կենտրոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պետդումայի եվրասիական ինտեգրման հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնդի Սլուցկին, նախքան երեք երկրների առաջնորդների միջեւ կայանալիք Մինսկի հանդիպումը, ակնկալում է բոլոր մասնակիցների կողմից Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացում: Սլուցկու խոսքով՝ Ղազախստանի խորհրդարանը մտադիրը հարցը քննարկել հոկտեմբերի 1-ին, իսկ Բելառուսինը՝ հոկտեմբերի 7-ին:




























