Կուբայական պարֆումերային Labiofam ընկերությունը Չե Գեւարայի պատվին նոր բույր է ստեղծել, հաղորդում է Associated Press: Օծանելիքը ստացել է El Chancho (խոզը) (հեղափոխականի մականուններից մեկը) անվանումը: Ընկերությունը նաեւ ներկայացրել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսին նվիրված Hugo բուրմունքը:

Ընկերությունը օծանելիքները մշակել է կես տարվա ընթացքում: հաղորդվում է, որ Չե Գեւարային նվիրված օծանելիքն ունի արեւադարձային եւ բնափայտի նրբերանգներ, իսկ Ուգո Չավեսի պատվին ստեղծված օծանելիքը բուրում է մանգոյով եւ պապայայով, փոխանցում է Lenta.ru-ն:

Նախագծի ղեկավար Մարիո Վալդեսի խոսքով՝ ընկերության նպատակ ինչ-որ մեկի միջոցով օծանելիքը գովազդելը չէ: Էռնեստո Չե Գեւարայի եւ Ուգո Չավեսի անունները դարձել են հարգանքի տուրք, եւ մինչ նրանց պատվին օծանելիքների ստեղծումը գաղափարը համաձայնեցվել է ռաջնորդների ընտանիքների հետ:

El Chancho մականունը Չե Գեւարան  ստացել է մանկական տարիքում՝ թափթփված լինելու համար: