Հյուսիսային Կարոլինայի համալսարանից մաթեմատիկոս Լաուրա Մերսինի-Հոութոնը հայտարարել է, որ սեւ խոռոչների գոյությունն անհնար է: Նա նույնիսկ մաթեմատիկորեն հիմնավորել է իր հայտարարությունը:
Պրոֆեսորի պնդմամբ, երբ Արեւի զանգվածը մի քանի անգամ գերազանցող զանգված ունեցող հսկայական աստղերի կյանքը մոտենում է ավարտին, դրանք կործանվում են՝ առաջացնելով սեւ խոռոչ. անոմալիա, որտեղ ձգողականությունն այնքան ուժեղ է, որ նույնիսկ լույսը չի կարող անցնել դրա միջով:
Մերսինի Հոութոնը հայտարարել է. «Ես մինչեւ հիմա ցնցված եմ: Մենք ուսումնասիրել ենք այդ խնդիրը ավելի քան 50 տարի, եւ ստացված արդյունքները մեզ մտածելու տեղիք են տալիս»:
Ըստ Mail Online-ի, գիտնականը նաեւ ասում է, որ մաթեմատիկական հաշվարկներն արդեն դրա անհերքելի ապացույցներ են տրամադրել:
Այս հետազոտությունն ակնհայտորեն կարող է կասկածի տակ դնել նույնիսկ Մեծ Պայթյունի տեսության իսկությունը: Ֆիզիկոսների մեծ մասը կարծում է, որ Տիեզերքն առաջացել է շուրջ 13.8 մլրդ տարի առաջ տեղի ունեցած Մեծ Պայթյունի հետեւանքով:
FederalPost-ի փոխանցմամբ, եթե հետազոտությունն արժանահավատ լինի, ապա կարող է ֆիզիկոսներին ստիպել հրաժարվել Տիեզերքի առաջացման ընդունված տեսությունից:




























