Հանրահայտ KFC արագ սննդի ցանցի ճապոնական ստորաբաժանումը iPhone 5s-ի համար տապակած հավի ոտքի տեսքով ծածկաշապիկ է ստեղծել, հաղորդում է Cnet-ը:

Սմարթֆոնի համար նախատեսված արտասովոր աքսեսուարը հսկայական հավի ոտքի տեսք ունի:

Ամենայն հավանականությամբ, ընկերությունը ծածկաշապիկները անվճար կբաժանի՝ որպես փիառ-ակցիա: Ավելի վաղ, ճապանական КFC-ն տապակած հավի կտորների տեսքով ստեղնաշարեր, համակարգչային մկնիկներ է թողարկել, որոնք ցանցի հաճախորդներին լիովին անվճար են տրվել: