Լատինամերիկյան կին գրող Իզաբելա Տանիկումին Disney-ի նկատմամբ դատական հայց է ներկայացրել, հաղորդում է Independent-ը:
Տանիկումին կարծում է, որ Disney-ում «Սառցե սիրտը» մուլտֆիլմը նկարահանել են իր ինքնակենսագրության, այլ ոչ թե Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի հիման վրա: Գրողն իր կրած վնասը գնահատում է 250 մլն դոլար:
«Սառցե սիրտը» մուլտֆիլմում (2013) հեքիաթային թագավորությունը մշտական ձմռան մեջ է հայտնվում: Մուլտֆիլմում, ի տարբերություն Տանիկումիի գրքի, գլխավոր հերոսը խոսող ձնեմարդն է:




























