Հունաստանում թաղումից քիչ անց կինն արթնացել է դագաղի մեջ եւ օգնություն կանչել: Այս մասին հաղորդում է Mignews.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Աղբյուրի համաձայն՝ 49-ամյա հույն կինը քաղցկեղով հիվանդ էր: Ոստիկանների խոսքով՝ գերեզմանատան աշխատողը եւ այդ պահին գերեզմանոցում գտնվող եւս երկու մարդ գերեզմանից խլացած բղավող են լսել՝ թաղումից մեկ ժամ անց:
Մինչեւ հասցրել են քանդել գերեզմանն ու բացել դագաղի կապարիչը, կինն այլեւս կենդանության նշաններ ցույց չի տվել: Գերեզմանոց ժամանած բժիշկն արձանագրել է կնոջ մահը:




























