Ավիացիոն անվտնագության եվրոպական գործակալությունը(ЕASA) թույլ է տվել բջջային հեռախոսներ օգտագործել ինքնաթիռի վայրէջքի ժամանակ: Այդ մասին հաղորդում է գործակալության պաշտոնական կայքը, որի շտաբ-բնակարանը գտնվում է Քյոլնում:

Հաղորդագրության համաձայն՝ հեռախոսը պարտադիր չէ «ավիառեժիմի» վրա դնել, սակայն զանգեր հնարավոր է կատարել միայն վայրէջքի ժամանակ:

Նոր դրույթը վերաբերում է ոչ միայն բջջային հեռախոսներին, այլ բոլոր «շարժական էլեկտրոնային սարքերին», այդ թվում նոութբուքեր, պլանշետներ, էլեկտրոնային գրքեր, MP3-նվագարկիչներ, լուսանկարներ եւ վիդեո-տեսախցիկներ եւ այլ սարքավորումներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշվում է, մոտակա ժամանակներում կդիտարկվի «շարժական էլեկտրոնային սարքերն ամբողջ թռիչքի ընթացքում օգտագործելու թույլտվության» հարցը:

Այնուամենայնիվ, օդանավում սմարթֆոնների կիրառումը թույլ տալու կամ արգելելու իրավունքը շարունակում է  պատկանել ավիաընկերություններին