Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Մադրիդի իշխանություններից մեդալ է ստացել քաղաքի դրական կերպարին օժանդակելու համար, նաեւ՝ դարձել իսպանական մայրաքաղաքի դեսպան, հայտնում է  El Rais-ը։

Նշվում է, որ հոլիվուդյան դերասանը ջանացել է, որպեսզի  Arnold Classic Europe կուլտուրիստների մրցաշարը 4 անգամ անցնի հենց Մադրիդում։

«Ես շատ մեդալներ, պարգեւներ եւ մրցանակներ ունեմ, սակայն սա, իհարկե, վերջինը կլինի», — հայտարարել է Շվարցենեգերը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Դերասանը հիշել է նաեւ «Քոնան բարբարոս» ֆիլմի նկարահնումներին մասնակցելու մասին, որոնք տեղի էին ունեցել Մադրիդի շրջակայքում` 1982 թ.:  
«Ես այստեղ մնացել եմ հինգ ամիս: Դա հիանալի ժամանակ էր, իսկ ֆիլմը բեկումնային եղավ իմ կարիերայում», — ընդգծել է նա:

Շվարցենեգերն իր խոսքն ավարտել է «Տերմինատոր-2» ֆիլմից արտահայտությամբ. «Ես կվերադառնամ»: