Այսօր` հունիսի 23-ին Ջերմուկում տեղի կունենա շախմատի կանանց Grand Prix FIDE շարքի չորրորդ մրցաշարը, որն աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների ընտրական շրջափուլի մաս է: Grand Prix FIDE բոլոր վեց մրցաշարերի հաղթողը հաջորդ տարի համաշխարհային թագի համար կմրցի աշխարհի չեմպիոնի հետ:

Ջերմուկում 12 շախմատիստուհիներ կմրցեն շրջանաձեւ մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են Հու Իֆանը (Չինաստան, 2589), Անտուանետա Ստեֆանովան (Բուլղարիա, 2560), Պիա Կրամլինգը (Շվեդիա, 2536), Տատյանա Կոսինցեւան (Ռուսաստան, 2534), Մայա Չիբուրդանիձեն (Վրաստան, 2514), Սյու Յուհուան (Չինաստան, 2484), Նանա Ձագնիձեն (Վրաստան, 2478), Լիլիթ Մկրտչյանը (Հայաստան, 2477), Էլինա Դանիելյանը (Հայաստան, 2473), Շեն Յանը (Չինաստան, 2452), Բաիրա Կովանովան (Ռուսաստան, 2366) եւ Մարտա Ֆյերոն (Էկվադոր, 2363).

Առաջին տուրը տեղի կունենա վաղը` հունիսի 24-ին: