Բրիտանացի նախարարը հրաժարական է ներկայացրել ցանցում իր բաց լուսանկարների հայտնվելու պատճառով: Պահպանողական կուսակցությունից խորհրդարանի անդամ Բրուքս Նյումարքը հայտարարել է իր հրաժարականի մասին այն բանից հետո, երբ լուսանկարները, որոնք համացանցի միջոցով փոխանցել է աղջիկ ներկայացող տղամարդ լրագրողի հետ, թերթում են հայտնվել:

Ինչպես հաղորդում է «AFP»-ն, 5 երեխայի հայր Բրուքս Նյումարքը լուսանկարները համացանցի միջոցով ուղարկել է, ինչպես ինքն է ենթադրել, երիտասարդ աղջկա, որից հետո առաջարկել է «նրան» հանդիպել իր հետ 2015թ.-ի համընդհանուր ընտրություններից առաջ կայացող կոնֆերանսի ժամանակ, որը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին Բիրմինգեմում:

Բրուքս Նյումարքի հրաժարականը երկրորդ հարվածն է դարձել վարչապետ Դեւիդ Քեմերունի համար կոնֆերանսից առաջ: Եւս մեկ խորհրդարանական՝ Մարկ Ռեքլեսը, Պահպանողական կուսակցությունից անցել է Անկախության կուսակցության շարքերը: Վարչապետն ընդունել է Նյումարքի հրաժարականը: