Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը ժամանել է Կանադա՝ մասնակցելու հոգեւոր առաջնորդների գագաթնաժողովին, որը նվիրված է հունիսի 25-27 անցկացվող «Մեծ ութնյակի» հանդիպմանը:

Կանադայում Արամ Առաջինը  հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Հակոբյանին, ՀԱԵ ԱՄՆ-ի Արեւելյան թեմի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ Կանադայում Լիբանանի դեսպանին:

«Մեծ հպարտությամբ ողջունում ենք Նորին Գերազանցությանը Կանադայում, ուր նա կգլխավորի ութնյակի հանդիպումից առաջ անցկացվող կլիմայի փոփոխության վերաբերյալ նիստերը, ինչպես նաեւ հայտարարության պատրաստման գործընթացը, որը ներկայացվելու է երկրների ղեկավարների քննությանը»,-ասել է Խաժակ արքեպիսկոպոս Հակոբյանը:

Կաթողիկոսը նաեւ կայցելի Տորոնտո, որտեղ հանդիպումներ կունենա քաղաքական գործիչների եւ դիվանագետների, ինչպես նաեւ հոգեւոր առաջնորդների հետ: