Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հրավիրել է դանիական «Ռանդերս» ակումբի կիսապաշտպան Ռոբերտ Արզումանյանին՝ Մոլդովայի հետ ընկերական հանդիպման համար, որը կկայանա օգոստոսի 12-ին։ Արզումանյանը բացակայում էր ֆուտբոլիստների նախնական ցուցակում, սակայն հանդիպումից երկու օր առաջ Մինասյանը որոշեց կանչել երիտասարդ ֆուտբոլիստին։
Հիշեցնենք, որ հանդիպումը կանցկացվի Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, երեւանյան ժամանակով ժամը 20։00-ին։ Հանդիպումը կսպասարկի Վրաստանի մրցավարական խումբը։
Ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի նորացված կազմը.
Դարպասապահներ՝ Գեւորգ Կասպարով «Ուլիս», Ստեփան Ղազարյան «Բանանց»։
Պաշտպաններ՝ Սարգիս Հովսեփյան «Փյունիկ», Հրայր Մկոյան «Ուլիս», Վահագն Մինասյան «Փյունիկ», Ալեքսանդր Թադեւոսյան «Միկա», Էդուարդ Կակոյան «Բանանց», Աղվան Մկրտչան «Միկա», Ռոբերտ Արզումանյան «Ռանդերս» Դանիա։
Կիսապաշտպաններ՝ Արարատ Արաքելյան «Մետալուրգ» Ուկրաինա, Արթուր Եդիգարյան «Փյունիկ», Կառլեն Մկրտչան «Փյունիկ», Դավիթ Գրիգորյան «Ուլիս», Հրաչ Յաղյան «Ստանդարտ» Բելգիա, Էդգար Մաղաքյան «Փյունիկ» Դավիթ Մանոյան «Փյունիկ», Հենրիկ Մխիթարյան «Մետալուրգ» Ուկրաինա։
Հարձակվողներ՝ Եղյա Յավրույան «Մակկաբի» Իսրայել, Մարկոս Պիզզելի «Փյունիկ», Հովհաննես Գոհարյան «ԲԱՏԵ» Բելառուս։




























