«Ազգ» թերթը գրում է. «ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ ամերիկացի մասնագետների համատեղ պեղումները Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի տարածքում՝ Հրազդան գետի ափին, նոր բացահայտումների առիթ են հանդիսացել: Բազալտի շերտերի արանքում թաքնված հրաբխային մոխրի մեջ, որը 330 հազար տարեկան է, հայտնաբերվել են հնագույն քաղաքակրթության արգասիք գտածոներ: Դրանք օբսիդիանից պատրաստված գործիքներ են, որոնք, մասնագետների հավաստմամբ, վկայում են մարդագոյացման ու մարդկային գործունեության նոր բացահայտումների մասին։ Աշխարհն առաջնորդվում է այն համոզմունքով, որ մարդն առաջացել է Աֆրիկայում եւ գործիքներ պատրաստելու մեթոդներին տիրապետելով՝ իր փարձառությունը տարածել է Եվրոպայում ու ամբողջ աշխահում։ Աֆրիկայում հայտնաբերված քարի մշակման ինդուստրիային հանդիպում ենք նաեւ առաջավոր Ասիայում, սակայն այդ գործիքների տարիքն ավելի փոքր է, քան Նոր Գեղիի գտածոներինը։ Բացի այդ, քարի մշակման ու գործիքներ ստանալու երկու տարբեր մեթոդները միաժամանակ ու միասին են գտնվել Հրազդանի կիրճում`բազալտի շերտերի արանքում, իսկ Աֆրիկայոմ եւ այլ վայրերում այդ մեթոդները հայտնաբերվել են առանձին-առանձին: Սա նշանակում է, որ հայկական լեռնաշխարհում հենց բնիկներն են պատրաստել իրենց գործիքները. Մեզանից մոտ 2 մլն տարի առաջ քարի մշակման առաջին մեթոդով մեծ ու պարզունակ առարկաներ են ստացել,  իսկ ավելի ուշ` պատրաստման ավելի բարդ տեխնոլոգիա պահանջող թեթեւ հատիչներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում