Բրիտանիայում հրապարակվել է Մարգարեթ Թեթչերի «ամենասադրիչ» ճառի սեւագրությունը, փոխանցում է Gazeta.ru-ն:

Այս ելույթով, ըստ աղբյուրի, կառավարության ղեկավարը պետք է հանդես գար 30 տարի առաջ: Թեթչերը մտադիր էր ելույթում բարձրաձայնել բոլոր նրանց անունները, ովքեր իր կարծիքով փորձում էին քայքայել ժողովրդավարությունը:  Թեթչերը մտադրվել էր մեղադրել լեյբորիստների առաջնորդ Նիլ Քինոքին, որ վերջինս կուսակցության վերահսկողությունը զիջել է հանքերի արհմիության առաջնորդ Արթուր Սքարջիլուին: Ապագա արտգործնախարար Ջեք Սթրոյին վարչապետը ցանկացել էր մեղադրել օրինախախտներին թիկունք կանգնելու համար, ասված է հոդվածում:

Թեթչերի այս ճառը  այդպես էլ չէր հնչել, քանի որ 1984թ. հոկտեմբերի 12-ին՝  ելույթից 12 ժամ առաջ, պայթյուն էր որոտացել Բրայթոնի Grand Hotel-ում, որտեղ կանգ էին առել վարչապետն ու պահպանողական կուսակցության այլ առաջնորդներ:

Ելույթի սեւագրությունը եւ Թեթչերի անձնական այլ փաստաթղթեր հրապարակել են նրա արխիվի ներկայացուցիչները, նյութերը հասանելի են նաեւ համացանցում: