Լոնդոնի հայտնի կարմիր հեռախոսային կրպակները, որոնք դուրս են եկել գործածությունից, կվերասարքավորվեն եւ կվերածվեն սմարթֆոնների լիցքավորման կայանների, հաղորդում է Lenta.ru-ն: Նոր տեսակի առաջին կրպակը արդեն գործում է Տոտենհեմ-Քորթ-Ռոուդ փողոցում:

Համակարգը կրում է Solarfox անվանումը եւ աշխատում է արեւային մարտկոցներով: Դրա հետ կապված կայանը գործում է միայն այն ժամանակ, երբ դրսում լույս է: Սարքերը լիցքավորել կարելի է անվճար:

Օրական կրպակում կարելի է լիցքավորել մինչեւ 100 սմարթֆոն: Միջինը մեկ ժամում կրպակից կարող է օգտվել 6 մարդ:

Ընդհանուր առմամբ՝ Լոնդոնում կա մոտ 8 հազար չօգտագործվող հեռախսային կրպակ: Դրանց մի մասը վերածվել են գրադարանների եւ անգամ պատկերասրահների: