Չեչնիայի ղեկավար Ռազման Քադիրովը տեղ է գտել աշխարհի ամենաազդեցիկ 500 մահմեդականների ցանկում: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Չեչնիայի կառավարության մամուլի ծառայությունը:
Համապատասխան ցանկը, ըստ աղբյուրի, հրապարակել է Հորդանանի ռազմավարական հետազոտությունների թագավորական իսլամական կենտրոնը:
Նշված ցանկը գլխավորում է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ իգն Աբդել Ազիզը:
Ցանկում տեղ են գտել նաեւ Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը: Աշխարհի 500 ազդեցիկ մահմեդականների վարկանիշը հրապարակվում է ամեն տարի, սկսած 2009-ից:




























