Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկին հայտարարել է երեք երկրների քաղաքացի լինելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ուկրաինական հեռուստատեսության եթերում հնչած հայտարարությունը:

Կոլոմոյսկին խոստովանել է, որ բացի ուկրաինական անձնագրից, ունի նաեւ Իսրայելի եւ Կիպրոսի անձնագրեր: Այն հարցին, թե արդյոք դա համապատասխանում է ուկրաինական օրենքներին, նա հայտարարել է. «Սահմանադրության մեջ գրված է, որ օրենքն արգելում է երկքաղաքացիությունը, եռակին արգելված չէ»:

«Պարբերականը նշում է, որ «Տեղական պետական վարչակազմերի մասին» օրենքում նշված է՝ երկքաղաքացիության առկայության փաստի հայտնաբերման դեպքում տեղական պետական վարչակազմերի ներկայացուցիչների լիազորությունները դադարեցվում են նախագահի կողմից: Կոլոմոյսկին նշանակվել է Դնեպրոպետրովսկի մարզային պետական վարչակազմի ղեկավար 2014թ.-ի մարտի 2-ին: