Հունիսի 23-ին, ժամը 13.45-ին Սիսիան քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 22-ին ժամը 10-ին Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի բնակիչ, 35-ամյա Ս. Հովհաննիսյանը ձուկ որսալու նպատակով տանից դուրս է եկել եւ չի վերադարձել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

NEWS.am-ը ԱԻՆ «Արտակարգ ալիք» կենտրոնից տեղեկանում է, որ ժամը 14.45-ին Սիսիան քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ եւ հինգ հրշեջ-փրկարար մեկնել են որոնողա-փրկարարական աշխատանքների: