Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունն այսօր փոթորկի նախազգուշացում է արել  Օկինավա հարավային կղզի-պրեֆեկտուրայում  եւ Կյուսյու կղզու հարավում` «Ֆանֆոն» թայֆունի մոտեցման կապակցությամբ:

Ներկայումս   թայֆունը գտնվում է Օկինավա կղզուց արեւելք եւ շարժվում է  հյուսիային ուղղությամբ: Ըստ օդերեւութաբանների` աղետի հիմնական հարվածը ճապոնական տարածքում վրա կհասնի այսօր երեկոյան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Թայֆունի էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է 45 մ/վրկ.-ի, քամու ուժգնացումը` 65 մ/վրկ.: Ծովի ալիքների բարձրությունը կազմում է 12 մ:  Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունը նախազգուշացնում է լեռնային շրջաններում ջրհեղեղների եւ սողանքների վտանգի մասին եւ հարավի բնակիչներին կոչ անում փողոց դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: