Գրոզնի քաղաքի տարեդարձի պատվին մեկ կիլոգրամ քաշով արծաթե մետաղադրամ են ձուլել, որի վրա պատկերված է Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Օրուժեյնիկ» ֆաբրիկայի պաշտոնական ներկայացուցիչ Իվան Միրոնովին:
«Հավաքածուն սահմանափակ է եւ կազմված է 25 արծաթե նմուշից: Մետաղադրամը կշռում է 1 կգ, հաստությունը կազմում է 14 մմ, տրամագիծըէ 120մմ: Երեսին պատկերված է Ռամզան Կադիրովի դիմանկարը, ետնամասում՝ Ահմադ-հաջի Կադիրովի անվան «Չեչնիայի սիրտը» մզկիթը»,- նշել է Միրոնովը:




























