Վրաստանի ժողովրդական արտիստ Վախթանգ Կիկաբիձեն ուկրաինական «Սեվոդնյա» պորտալին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «սեւ ուժի քաղաքական գործիչ»:

«Այդ մարդուն կարող եմ ասել, որ ինքը սեւ ուժի քաղաքական գործիչ: Եվ քանի դեռ նա իր հավակնություններով է ապրելու, նա միշտ սպառնալում է ինչ-որ երկրների, համակարգերի: Նա բռնազավթող է»,- պատասխանել է Կիկաբիձեն այն հարցին, թե ինչ կասեր Պուտինին հնարավորության դեպքում:

Դերասանը նշել է, որ կմասնակցեր Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցող հատուկ գործողությանը Կիեւի կողմից, եթե երիտասարդ լիներ: Ընդ որում նա ընդգծել է, որ երկու եղբայր ժողովուրդների միջեւ պատերազմն անմարդկային է ու անթույլատրելի:

Բացի այդ, Կիկաբիձեն հայտնել է իր մտադրության մասին Կիեւում «Երկնային հարյուրյակի» հիշատակին բարեգործական երեկո ունենալ:

«Ես միշտ պատրաստ եմ հանդես գալ Կիեւոմ: Ձեր երկրի բոլոր հայրենասերների համար, եւ ցանկանում եմ անել դա Անկախության մայդանում: Արդեն պատրաստ է մենահամերգի ծրագիրը, ընդ որում ցանկանում եմ լինել ոչ միայն Կիեւում, այլ նաեւ ձեր երկրի մյուս քաղաքներում: Միայն թե, ցավոք, առողջությունը դեռ թույլ չի տալիս»,- պատմել է արտիստը: