Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի կենտրոնում քաղաքի օրվա տոնակատարության ժամանակ պայթյուն է որոտացել, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով հանրապետության իրավապահ մարմիններին իր աղբյուրը:
Պայթյունը, ըստ աղբյուրի, տեղի է ունեցել Իսաեւի պողոտայի շրջանում, երկաթգծի կայարանից ոչ հեռու: Պայթյունի հեղինակը մի տղամարդ է եղել, որին մետաղորսիչ սարքի մոտ փորձել են ստուգել ոստիկանները:
Նախնական տվյալներով՝ ահաբեկչության հետեւանքով զոհվել է 5 մարդ, որից 4-ը՝ ոստիկաններ:
Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:




























