Մեքսիկայի իշխանությունները Իգուալա քաղաքում ձերբակալել են 17 ուսանողների մարդասպաններին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Հերերոյի նահանգապետ Ինյակի Բլանկոյին: 

Անցած հանգստյան օրերին Իգուալայում, հիշեցնում է աղբյուրը,  մի խումբ ոստիկաններ քաղաքացիական անձանց օգնությամբ հարձակվել էին ուսանողների վրա, որոնք բողոքում էին կրթական բարեփոխումների դեմ: Այն ժամանակ անհետ կորել էր 57 մարդ, որոնցից 14-ն ավելի ուշ տուն էին վերադարձել:  
Ըստ աղբյուրի` ուսանողների մարդասպանները կապված են Հերերոյի տարածքում գործող հանցախմբի հետ: Սպանված ուսանողները թաղվել են ընդհանուր գերեզմանոցում` Իգուալայի հարեւանությամբ:  Ձերբակալվածները հայտնել են, որ  ուսանողների վրա հարձակվելու հրամանն ստացել են նահանգի  ոստիկաններից եւ հանցախմբից: