Մեղրամսի ժամանակ իր երիտասարդ կնոջն սպանած բրիտանացի միլիոնատերը այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Հարավային Աֆրիկայում կկանգնի դատարանի առջեւ, հաղորդում է BBC_ի ռուսական ծառայությունը:
Ըստ քննության՝ բրիտանացի միլիոնատեր Շրիեն Դեւանին 2010 թվականին քիլեր է վարձել իր երիտասարդ կնոջն սպանելու համար: Ինքը՝ միլիոնատերը, հերքում բոլոր մեղադրանքները:
Ըստ աղբյուրի, 28-ամյա Աննի Դեւանիին առեւանգել են տաքսիով, Քեյփթաունում: Նրա մարմինը գտել են հաջորդ օրը՝ գլխին հրազենային վնասվածքով: Նրա փողերը, զարդերն ու բջջային հեռախոսն անհետացել են:
Բրիտանացու դատավարությունը կտեւի մինչեւ դեկտեմբեր:



























