Samsung ընկերությունը մտադիր է Հարավային Կորեայում մոտ 15 մլրդ դոլարով նոր գործարան կառուցել, հաղորդում է Gazeta.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ձեռնարկությունը կզբաղվի չիպերի արտադրությամբ: Շինարարական աշխատանքները կսկսվեն 2015-ին, իսկ գործարանը շահագործման կհանձնվի 2017-ին:
Ձեռնարկությունը գտնվելու է Փհենտհեկ քաղաքում: Ընկերությունում համարում են, որ այդ ներդրումները զգալիորեն կամրապնդեն Samsung-ի բիզնեսը:
Պարբերականը նշում է, որ Samsung-ը հիշողության չիպերի խոշորագույն արտադրողն է աշխարհում: Ընկերությունը գործարաններ ունի ոչ միայն Հարավային Կորեայում, այլեւ Չինաստանում ու ԱՄՆ-ում:




























