Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ տարածաշրջանում ընթացող գործընթացներին վերաբերող հարցեր: