«Facebook» սոցիալական ցանցի օգտատերերը կկարողանան ապագայում հաղորդագրությունների փոխանակման «Messenger» ծրագրի օգնությամբ միմյանց գումար փոխանցել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը նշում է, որ նման եզրակացության հանգել է Սթենֆորդի համալսարանի ուսանողը, ով հայտնաբերել է «Messenger»-ի այդ գաղտնի համապատասխան հնարավորությունը «iOS» եւ «Apple» բջջային հարթակների համար: «Իրականացված փոխանցման ծրագրի սքրինշոթը հայտնաբերվել է դեռ մեկ ամիս առաջ»,- պատմել է նա տեղական լրատվամիջոցներին:

Հետագա որոնումները հանգեցրել են ամբողջ ծրագրի հայտնաբերմանը՝ արդեն պատրաստ օգտագործման համար, սակայն հանրությանը դեռ չներկայացված:

Ուսանողը ենթադրում է, որ ծրագրի փորձնական տարբերակն արդեն հասանելի է ցանցի աշխատակիցներին: