27-ամյա բրիտանացի Սքոթ Համֆրին իր ընկերուհու հետ սիրախաղ անելու համար սպանել է ընկերոջը: Այս մասին գրում է Hindustan Times-ը:

Ողբերգությունը պատահել է, երբ երիտասարդները վերադառնալիս են եղել հերթական երեկույթից: Տաքսիում Համֆրին 29-ամյա Ռիչարդ Ռովետտոյին մեղադրել է, որ վերջինը Facebook սոցիալական ցանցում «աչքով է արել» իր ընկերուհուն: Ռովետտոն վստահեցրել է, որ չի իմացել նրանց հարաբերությունների մասին:

Ամեն դեպքում, երբ ընկերները դուրս են եկել մեքենայից, Համֆրին ուժգին հարվածել է Ռովետտոյին: Վերջինն ընկել եւ գլուխը հարվածել է մայթեզրին: Մի քանի ժամ անց նա հիվանդանոցում մահացել է:

Համֆրին դեպքի վայրից փախուստի է դիմել, սակայն ավելի ուշ մեղայականով ներկայացել է ոստիկանությունը: Նրան մեղավոր են ճանաչել չկանխամտածված սպանության համար եւ դատապարտվել ազատազրկման՝ 4 տարի եւ 4 ամիս ժամկետով: