Փենսիլվանիա նահանգում ցնցող միջադեպ է տեղի ունեցել. Որսորդը թռչունի փոխարեն կրակել է նորածին երեխայի, ով քնած էր հոր ձեռքերին: Արդյունքում 5 օրական երեխան մեկ աչքից կուրացել է:

Երեքշաբթի երեկոյան նորածին Շեյն Այվերսոնը գտնվում էր հոր ձեռքին, երբ կրակոցի ձայն է լսվել: Որսորդական հրացանի 308 տրամաչափի փամփուշտը դիպել է 5 օրական երեխայի գլխին ու աչքից դուրս է եկել, հաղորդում է «Mirror»-ը:

Երեխային քնեցնող հայրը չի հավատացել աչքերին, երբ տեսել է, որ գրկի երեխայի դեմքն արնաշաղախ է: Մի քանի վայրկյան անց տղամարդն ուշքի է եկել, վազել է մեքենայի մոտ ու բղավել կնոջը, որ բժշկական օգնության կարիք ունի, հաղորդում է «FedPost.ru»-ն:

Այն բանից հետո, երբ հայրը նորածնին հիվանդանոց է բերել, բժիշկները նրան վերակենդանացման բաժին են տարել, քանի որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էր: Շեյնի ծնողները, ովքեր խուսափում են լրագրողների հետ հանդիպումից, պատվով են հաղթահարում ծանր փորձությունը, իրենց մեջ ուժ են գտել ներել թռչունի փոխարեն իրենց երեխային կրակած որսորդին:

Ոստիկանները նշում են, որ փամփուշտն արձակվել է որսորդներից մեկի հրացանից, որոնք երեքշաբթի գտնվել են Այվերսոն ընտանիքին պատկանող մասնավոր սեփականության տարածքում:

Սակայն իրավապահները նրան մեղադրանք չեն ներկայացնելու: Բանն այն է, որ տղամարդն ուներ թույլտվություն գտնվել տարածքում, ուստի միջադեպը գնահատվել է որպես դժբախտ պատահար: