Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի հարազատները եւ ընկերները դիմել են  Բրիտանիայի կառավարությանը եւ «British Petroleum» նավթային ընկերության ղեկավարությանը`  Ադրբեջանի բանտից  նրան ազատելու հարցում օգնելու խնդրանքով, հայտնում է  The Telegraph-ը:

Թերթը գրում է, որ Յունուսը մի անգամ թարգմանություն էր կատարել Մարգարեթ Թեթչերի համար:

Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը մեղադրվում են   Հայասանի օգտին լրտեսության, ապօրինի գործարարության եւ խարդախության մեջ: Լեյլան ձերբակալվել էր հուլիսի 30-ին, ամուսինը՝ Արիֆը, հինգ օր անց: Գտնվելով բանտում` Լեյլա Յունուսը բազմիցս հայտարարել է ծեծի եւ խոշտանգումների մասին:

Միջազգային հանրությունը ամուսիններին ճանաչել է խղճի գերիներ: Ներկայումս Ադրբեջանի քաղբանտարկյալների թիվը հասել է 100 –ի:

Յունուս ամուսինները ձերբակալվել են Ռաուֆ Միրկադիրովի գործի շրջանակներում, որը մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ: