Համաշխարհային Facebook սոցիալական ցանցի ստեղծող Մարկ Զուքերբերգը հայտնել է, որ 3 երկիր է մնում, որտեղ իրենք դեռեւս առաջատար սոցիալական ցանց չեն։

Միջազգային գովազդային փառատոնի ընթացքում ելույթ ունեցած՝ Facebook-ի ստեղծող Մարկ Զուքերբեգը նշել է, որ Facebook-ը համարյա դառնում է աշխարհի թիվ 1 սոցիալական ցանցը։ «Մենք այս պահին 500 մլն անդամ ունենք։ Աշխարհում միայն 3 երկրում մենք դեռեւս առաջատար սոցիալական ցանց չենք։ Դրանք են՝ Ռուսաստանը, Ճապոնիան եւ Չինաստանը։ Մինչ այս տարվա վերջը նախատեսում ենք մեր անդամների թիվը հասցնել 1 միլիարդի։ Այս պահին Ռուսաստանում 1 մլն անդամ ունենք»,-ամփոփել է Facebook-ի ստեղծողը։