Կոլումբիայում կայծակը 11 մարդու է սպանել, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ աղբյուրի` միջադեպը տեղի է ունեցել հոգեւոր ծեսի ժամանակ` լեռնային տեղանքում՝ երկրի հյուսիսային հեռավոր հատվածում:

Բոլոր զոհերը երկրի բնիկ վիվա ժողովրդի ներկայացուցիչներ են: Միջադեպի հետեւանքով  տուժել է 15 մարդ: Ողջ մնացածները բանակային ստորաբաժանումների կողմից տեղափոխվել են Սանտա Մարտա քաղաքի հիվանդանոց: