Կանադայում կրակոցների դեպք է գրանցվել Տորոնտոյի կաթոլիկ դպրոցի մոտ, երկու աշակերտ զոհվել է, հայտնում է Russian Today-ը:
Կասկածյալներից մեկն արդեն կալանավորվել է, եւս երեքը հետախուզվում են: Զոհվածներից մեկը 15 տարեկան էր: Երկրորդ զոհը հարեւան դպրոցի սան էր, նրա տարիքի մասին չի հաղորդվում: Կանադական հեռուստաալիքի տվյալով՝զոհերի թիվը ոչ թե 2 է, այլ երեք մարդ:
Մանրամասներ, սակայն, չեն հաղորդվում:
Կրակոցների պատճառն անհայտ է: Ոստիկանությունը շղթայապատել է տարածքը եւ զննում է՝ զենք գտնելու ակնկալիքով: Հսկողության տակ են մոտակա դպրոցները:



























