Գերմանական Օբերհաուզեն քաղաքի ակվարիումում ապրում է մի ութոտնուկ, որը կարողանում է  գուշակել ֆուտբոլային հանդիպման ելքը: ՀԱՀ-ում աշխարհի առաջնության ընթացքում Գերմանիայի մասնակցությամբ խաղերում ութոտնուկը ոչ մի անգամ չի սխալվել:

Գերմանիա-Գանա խաղի (1:0) նախօրեին Պոլ անունով ութոտնուկի ակվարիում են իջեցրել ուտելիքով երկու արկղ, որոնց վրա եղել են Գերմանիայի եւ Գանայի դրոշները: Արկղը, որը բացվել է առաջինը, եղել է հաղթող թիմի դրոշով:

Ավելի վաղ նա ընտրել էր Սերբիայի հավաքականի արկղը, նաեւ գուշակել էր Գերմանիայի հաղթանակը՝ Ավստրալիայի հետ մեկնարկային խաղում:

2008թ. Եվրոպայի առաջնությանը Պոլի կանխատեսումները կատարվել են 80 տոկոսով: