Հունիսի 23-ին, ժամը 04.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցի թիվ 18 հասցեում գտնվող «Սթար» սուպերմարկետից փորձել են գողություն կատարել:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվական ծառայությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը սուպերմարկետից բերման է ենթարկել 1982 թ. ծնված Գոռ Շ.-ին եւ նույն սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակից, 1985 թ. ծնված Արթուր Մ.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 4-ին նրանք, բաց պատուհանից մուտք գործելու միջոցով, սուպերմարկետից փորձել են գողանալ տարբեր տեսակի ապրանքներ, սակայն բռնվել են անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: