Վաշինգտոնը պատրաստ է չեղյալ հայտարարել պատժամիջոցների մի մասը՝ Ռուսաստանի կողմից Մինսկի պայմանավորվածություններն ամբողջությամբ իրականացնելու պայմանով: Այս մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ հղում կատարելով այցով Ուկրաինայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդին:

Հակառակ դեպքում, ըստ Նուլանդի, Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումներ կսահմանվեն: «Մենք հասկացրեցինք, որ Մինսկի հուշագրի իրականացման դեպքում մենք չեղյալ կհայտարարենք պատժամիջոցների մի մասը, եւ դա լավ խթան է Ռուսաստանի համար… Մեր ազդանշանը հստակ է. պատժամիջոցները կնվազեն պայմանավորվածությունների լիարժեք իրականացման դեպքում միայն: Պետք է իրականացվեն բոլոր 12 կետերը՝ առանց բացառության»,- հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:

Նուլանդը հայտարարել է, որ պատժամիջոցները ներկա մակարդակը երկար ժամանակ պահպանելն անհնար է. դրանք կա՛մ կնվազեցվեն, կա՛մ կմեծացվեն: