Հոկտեմբերի 8-ին Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին տեղի է ունեցել 6,2 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Ըստ մասնագետների՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 19:40-ին (Մոսկվայի ժամանակով՝ 06:40-ին): Երկրաշարժի օջախն ընկած է եղել 10 կմ խորությունում, էպիկենտրոնը գտնվել է Սան Խոսե դել Կաբո քաղաքից 66 կմ հյուսիս-արեւելք:
Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չկա:



























