«Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները, հաշվի առնելով նախորդ տարիներին լրագրողների համար կինոցուցադրությունների ադյունավետությունը` այս տարի նույնպես որոշել է լրագրողների համար նախապես ցուցադրել մրցութային ֆիլմերը, հետահայացներն ու պրեմիերաներից որոշ ֆիլմեր:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Ոսկե ծիրան» Երեւանյան միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունից, ցուցադրությունները կկայանան «ՆԱՐԵԿԱՑԻ» արվեստի միությունում եւ «Ուլիխանյան» ակումբում` սկսած ժամը 18-ից:

Մասնավորապես՝ հունիսի 25-ին, ժամը 18-ին կցուցադրվի Անրի Վեռնոյի «Կովը եւ գերին», հունիսի 26-ին` ժամը 18-ին` Կոմս Շահբազյանի «Այստեղ` ներեւքում» (Բելգիա/Ֆրանսիա – Հայկական համայնապատկեր) եւ Կարեն Շահնազարովի  «Հիվանդասենյակ համար 6» (Ռուսաստան – Երեւանյան պրեմիերա) ֆիլմերը: