Ջերմուկում ավարտվեց կանանց Grand Prix FIDE շարքի չորրորդ մրցաշարի առաջին տուրը: Վստահ հաղթանակներով սկսեցին Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը: Լ.Մկրտչյանը սեւ ֆիգուրներով պարտության մատնեց չինացի Սյու Յուհուային, իսկ Է.Դանիլեյանը հաղթեց Մայա Չիբուրդանիձեին: Մյուս պարտիաներում եւս հաղթանակներ գրանցվեցին: Միայն Պիա Կրամլինգն ու Տատյանա Կոսինցեւան կիսեցին միավորը:

1-ին տուր

Բաիրա Կովանովա (Ռուսաստան, 2366) - Մարտա Ֆյերո (Էկվադոր, 2363)` 1:0

Սյու Յուհուա (Չինաստանը, 2484) - Լիլիթ Մկրտչյան (Հայաստան, 2477)` 0:1

 Հու Իֆան (Չինաստան, 2589) - Շեն Յան (Չինաստան, 2452)` 0:1

Անտուանետա Ստեֆանովա (Բուլղարիա, 2560) - Նանա Ձագնիձե (Վրաստան, 2478)` 0:1

Էլինա Դանիելյան (Հայաստան, 2473) - Մայա Չիբուրդանիձե (Վրաստան, 2514)` 1:0

Պիա Կրամլինգ (Շվեդիա, 2536), Տատյանա Կոսինցեւա (Ռուսաստան, 2534) ½ - ½