Ադրբեջանին կարող են հեռացնել արդյունահանող արդյունաբերությունում թափանցիկության նախաձեռնությունից (EITI): Ինչպես Turan-ին հայտնել է EITI-ի միջազգային կառավարման անդամ Գուբադ Իբադօղլուն, նիստի ժամանակ քննարկվելու է Ադրբեջանում ստեղծված իրավիճակը:

Նրա խոսքով՝ այս հարցը կքննարկվի այդ կառույցի Մյանմարում հոկտեմբերի 14-15-ին կայանալիք միջազգային կառավարման նիստում: «Միջազգային կառավարման վերջին նիստի ժամանակ որոշվել է հատուկ առաքելություն ուղարկել Ադրբեջան, որի պատրաստած զեկույցը կներկայացվի Յանգոնի նիստում: Զեկույցում երեք տարբերակ է արառարկվում՝ Ադրբեջանին հեռացնել կառույից, ժամանակավորապես կասեցնել անդամությունը եւ առաքելություն ուղարկել այդ երկիր»,-ասել է Իբադօղլուն:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պարտավորություններ է ստանձնել, սակայն վերջին ժամանակներս իրավիճակը փոխվել է, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը նախաձեռնություններին սահմանափակվել է, ինչը մտահոգում է միջազգային կառավարմանը: