«Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի հաղթող ավստրիացի փոփ-երգչուհի Կոնչիտա Վուրսթը այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ելույթ է ունեցել ԵՎրախորհրդարանի շենքի առջեւ, հաղորդում է «Ռոսբալտը»:
«Գրեթե ամեն երկրում ես տեսել եմ նույն խնդիրները: Ինձ համարհրաշալի կլինի ապագան, որտեղ մենք չենք խոսի այնպիսի բաների մասին, ինչպիսին սեքսուալությունն ու մաշկի գույնն են»,-ասել է տրանսվիստիտը: Նա ընդգծել է, որ ԵՎրախորհրդարանում ելույթի նպատակը եղել է հնարավորինս շատ մարդու պատմել հասարակության ներսում հանդուրժողականության եւ խտրականության դադարեցման անհրաժեշտության մասին: Դուք պարտավոր չեք սիրել ինձ, պետք էմիայն հարգել այլ դիրքորոշում, այլ հայացքներ ունեցող մարդկանց»,-ասել է Վուսթը:
Իր հերթին, համերգի կազմակերպիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Ուլրիկե Լունաչեկը վստահություն է հայտնել, որ Կոնչիտան իր մեջ կարեւոր քաղաքական մեսիջ է կրում: «Մարդու իրավունքներ, հիմնարար արժեքներ, այդ ովում գեյ կա լեսզբուհի լինելու իրավունք, այլ փոքրամասությունների իրավունքներ»,-ասել է նա:





























