Е խումբ, 3-րդ տուր
24 հունիսի, Քեյփթաուն, Գրին Փոյնթ ստադիոն
Մրցավար` Պաբլո Պոսո (Չիլի)
Վան Պերսի, 36 (0:1) Էտո’Օ, 65 (1:1, 11մ), Կլաաս Յան Հյունտելար, 83 (1:2)
Նիդերլանդների հավաքականը խմբային փուլն ավարտեց հարյուրտոկոսանոց արդյունքով եւ 1/8-րդ եզրափակիչում կմրցի Սլովակիայի թիմի հետ: Այս փուլի վերջին խաղում հոլանդացիները պարտության մատնեցին Կամերունին, որն առանց միավորի լքեց մրցաշարը:
Առաջին խաղակեսում աչքի ընկավ Վան Պերսին: 65-րդ րոպեին պատ կազմած Վան դեր Վարտը ձեռքով խաղաց, եւ 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Սամուել Էտո’Օն:
Սակայն վերջին րոպեներին փոխարինման դուրս եկած Արյեն Ռոբենը, որը լիովին վերականգնվել է, կազմակերպեց Հոլանդիայի հաղթական գոլը: Նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ Հյունտելարը գրավեց դատարկ դարպասը:
| E խումբ | Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ |
| Նիդերլանդներ | 3 |
3 |
0 | 0 | 5-1 | 9 |
| Ճապոնիա | 3 |
2 |
0 |
1 |
4-2 | 6 |
| Դանիա | 3 | 1 |
0 |
2 |
3-6 | 3 |
| Կամերուն | 3 |
0 | 0 | 3 |
2-5 | 0 |



























