Ռուսաստանի կառավարությունը կարող է փոփոխություններ ընդունել օրենսդրության մեջ, որոնք ալկոհոլի վաճառքի արգելք են նախատեսում երեկոյան ժամը 23-ից առավոտյան 8-ը: Ռուսաստանի տարածաշրջանները հնարավորություն կստանան խստացնել այդ ժամանակային շրջանակները: Արգելքը կգործի ամենուր, բացի հանրային սննդի կետերից:
Գիշերային ժամերին ալկոհոլի մատչելիությունը սահմանափակելու հրահանգ կառավարությանը տվել էր Դմիտրի Մեդվեդեւը 2009թ. սեպտեմբերին, հաղորդում է Lenta.ru-ն:
Ռուսաստանում ամեն մարդ տարեկան միջինը օգտագործում է 15,2 լիտր ալկոհոլ:



























